«Իրենց կուսակցական խաղերը մեր տունը քանդեցին». ազատամարտիկը՝ զինադադարի «խայտառակ» պայմանագրի մասին.
«Մեզ համար անհասկանալի էր այդ պայմանագիրը, որը կնքվեց Բիշքեկում: Մենք բավականին առաջ էինք գնացել, մեզ պարտադրեցին այդ պայմանագիրը: Ճիշտ է, Նորատ Տեր-Գրիգորյանցը նեղացած գնաց Հայաստանից, բայց բաներ կան, որ մենակ Հայաստանից կախված չեն: Այն ժամանակ պատերազմ էր, ժողովրդի բարոյալքություն: Իհարկե, մեզ էլ էր պետք հրադադար: Եվ հետո, դա քաղաքականություն է»,- Տիգրան Մեծ աշխարհազորային գնդի ռազմական խորհրդի փոխնախագահ Վլադիմիր Առաքելյանը Aravot.am-ի հետ զրույցում այսպես է մեկնաբանել գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի հայտարարությունները, որ զինադադարի պայմանագիրը խայտառակություն էր և վայել չէր հաղթանակած պետությանը:
Գրիգորյանցը վերջերս ռուսականRT հաղորդման ժամանակ պատմել է, թե ինչու է ինքը վիրավորված գնացել Հայաստանից: 1in.am-ի տեղեկացմամբ, գեներալը նշել է, որ Բիշքեկում ստորագրված խայտառակ զինադադարի պայմանագիրն ամենամեծ դավաճանությունն էր: Եվ հենց այդ պայմանագրի պատճառով էլ լուրջ անհամաձայնություն է առաջացել իր և ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարների հետ:
Ըստ նրա, այդ պայմանագիրը չէր բխում հայ ժողովրդի և Հայկական պետության շահերից, այդ խայտառակ պայմանագիրը ստորագրեցին մարդիկ, որոնք ընդհանրապես չէին հասկանում քաղաքական կամ ռազմական գործից, նրանք չգիտեին, թե ինչ է նշանակում ստրատեգիա. «Բիշքեկի զինադադարի պայմանագիրը, ավազին գրված պայմանավորվածություն էր, մի բան, որը իրենից ոչինչ չի ներկայացնում, դա ոչ միայն խայտառակ պայմանագիր էր, այլև խեղկատակություն և ապուշություն: Չկար ոչ մի պարտավորվածություն կամ երաշխիք, քանի որ հենց հաջորդ օրը կարող էր վերսկսել պատերազմը։ Պայմանագրի մեջ չճշտվեց ոչ մի հստակ սահմանագիծ և Ադրբեջանին չպարտադրվեց ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
