Իրենք անկեղծ են, երբ ասում են, թե իրենց ընդամենը պատվեր են տալիս
ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետում շարունակվում է Վենետիկի հանձնաժողովի հանդիպումը խորհրդարանական խմբակցությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի կարծիքով հանդիպման այս ձևաչափն անարդյունավետ է: Ճիշտ կլիներ, եթե հանդիպումներ կազմակերպվեին առանձին:
«Այս ընթացքում բոլոր կուսակցությունների ներկայացուցիչներին մտահոգող հինական հարցերից մեկը 89-րդ հոդվածի 4-րդ կետն է կայուն մեծամասնություն ձևավորելու վերաբերյալ: Նրանց պատասխանը հստակ չէր, թե վերջնական ինչ համաձայնության են եկել: Սակայն հասկանալի է, որ Վենետիկի հանձնաժողովը նորից պնդել է իր մոտեցումները, իսկ թե Հայաստանի իշխանություններն ինչպես կարձագանքեն՝ դա այլ հարց է: Պարզապես մի բան պետք է ասել, որ իրենք անկեղծ են, երբ ասում են, թե իրենց ընդամենը պատվեր են տալիս, իրենք էլ կատարում են այդ պատվերը: Մենք բոլորս սա պետք է հասկանանք: Իմ մոտեցումն այն է, որ ի վերջո մենք պետք է որոշենք: Նրանք էլ նշեցին, որ մենք մեր հոգեկերտվածքին համապատասխան պետք է Սահմանադրություն ընդունենք»,- ասաց նա:
