Իրինա Շեյքը և Ռոնալդուն բաժանվել են ֆուտբոլիստի մոր պատճառով
Ինչպես արդեն տեղեկացրել էինք Կրիստիանու Ռոնալդուն և Իրինա Շեյքը վերջնականապես բաժանվել են:
Պզրզվում է 5 տարի տևած հարաբերությունները խզելու նախաձեռնությունը պատկանում է մարզիկին: Պատճառը, ըստ շրջանառվող լուրերի այն է, որ Շեյկը հրաժարվել է մասնակցել Ռոնալդուի մայրիկի ծննդյան օրվան նվիրված երեկույթին:
Իրինայի հետ Դուբայում Սուրբ Ծնունդն անցկացնելուց հետո Քրիշտիանուն ցանկացել էր անակնկալ մատուցել մորը՝ մեկնելով Մադրիդ նրա 60-ամյակին, սակայն Շեյկը հրաժարվել է ուղեկցել նրան:
Զույգի բաժանման մասին է վկայում այն, որ Իրինան չի ներկայացել «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը, որտեղ 2014 թվականի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Ռոնալդուն: Մրցանակը ստանալով՝ նա շնորհակալություն հայտնեց իր խաղընկերներին, հարազատներին, երկրպագուներին, սակայն Շեյկի անունը չի հիշատակեց:
Բացի այդ,Շեյկը Twitter-ում դադարել է հետևել Ռոնալդուին:
