1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Իրինա Թովմասյան. «Ինձ համար աբսուրդ է 100.000-ով որևէ բլուզ գնելը, ուր մնաց, թե բրենդային»

BlogNews-ը շարունակում է ներկայացնել նորաձև հայտնիների հետ ոճային հարցազրույցներ։Այս անգամ մեր զրուցակիցը նախկին մոդել«Միսս Հայաստան 2001» Իրինա Թովմասյանն է։Իրինայի հետ զրուցեցինք ոչ միայն ժամանակակից «Fashion» ինդուստրիայի, այլև իր զգեստապահարանի, բրենդներից օգտվելու մասին: Հետաքրքիր է, որ նա և քույրը՝ ԼուսինեԹովմասյանը, բրենդներից օգտվելու հարցում տարբեր մոտեցումներ ունեն: Լուսինեն ասել էր՝ «Ավելի լավ է թանկ ու որակյալ մի զգեստ գնեսքան այդ գնին համարժեք մի քանի բան ևվերջում հաճույք չստանասշպրտես մի կողմ», իսկ Իրինան ճիշտ հակառակ կարծիքն ունի. ըստ նրա՝ անիմաստ է թանկ հագուստ գնել:

-Իրինաայլևս չես ներկայանում որպես մոդելսակայն երբեմն ներկա ես լինումնորաձևության ցուցադրությունների։ Ըստ քեզ՝ Հայաստանում«Fashion» ինդուստրիա, որպես այդպիսինկա՞, զարգացման միտում նկատո՞ւմ ես։

 -Տարիներ առաջ ցուցադրությունները շատ ավելի շատ էին, հետաքրքիր: Դիզայներներն անընդհատ հավաքածուներ էին թողարկում, տարբեր միջոցառումներ կային, որոնք շարունակական էին, տարբեր երկրներ էինք մեկնում։ Մեր առօրյայի մի մասը կազմում էին ցուցադրությունների փորձերն ու բուն ցուցադրությունները։ Հիմա շատ քիչ են։ Ես Վահան Խաչատրյանի ցուցադրությունների մասին եմ շատ լսում: Մեր մյուս դիզայներներն էլ են լավը։ Կան դիզայներներ, որոնց հագուստը շատ եմ սիրում, սակայն պիտի առանձնացնեմ Վահան Խաչատրյանին։ Նա անընդհատ աշխատում է։ Իր բրենդն այնպիսին է դարձել, որ դրսից էլ են ուզում ձեռք բերել։ Ուզում եմ մեր մյուս դիզայներներն էլ այնքան աշխատեն, որ դրսից ևս ցանկանան ձեռք բերել իրենց մոդելները։

Վերջերս մեկնարկեց «Արմմոդ» նախագիծը, որը հարթակ է սկսնակ դիզայներների համար, մոդելների համար էլ պոդիում դուրս գալու հնարվորություն է։

-Ժամանակակից մոդելների մասին ի՞նչ կասես։ Ըստ քեզ՝ նրանք առաջընթա՞ց են գրանցելթե՞հետընթաց։ Ոմանք քննադատաում են այն, որ այժմ մոդելները շատ են ժպտում, կոնտակտի մեջ են մտնում հանդիսատեսի հետ, ոմանք էլ կարծում են, որ նախկինում  մոդելները «սառն» էին, հիմա՝ ոչ։ Ի վերջո՝ ո՞րն է ճիշտ՝ ըստ քեզ։

- Հավատացնում եմ՝ թե՛ ես, թե՛ Լուսինեն, թե՛ շատ այլ մոդելներ առանց ժպիտի դուրս չէինք գալիս պոդիում, ու հանդիսատեսը ծափահարում էր, երբ իրեն ժպտում էինք։ Համաձայն եմ, որ, ըստ «օրենքի», մոդելը չպիտի ժպտա, բայց ինձ համար դա միանշանակ չէ։ Պետք է հաշվի առնել, թե ցուցադրությունը որտեղ է կայանում, ո?վ է հանդիսատեսը։ Հայաստանում ժպիտը կարևոր է։ Կարծում եմ՝ դա չափի մեջ դա շատ գեղեցիկ և նուրբ է ընկալվում։

-Բոլորը պատկերացնում են, որ մոդելներն իրականում պետք է լինեն շատ թիթիզ։ Իրականում այդպիսի՞ն ես։

-Բացարձակ։ Ես տարիներ առաջ էլ թիթիզ չեմ եղել։ Փոքր աղջիկներս, ի տարբերություն ինձ, շատ թիթիզ են, բայց փոքր տարիքում դա մի բան է, մեծ տարիքում՝ այլ։ Ինձ համար թիթիզությունը թեթևամտության հետ է ասոցացվում։

Ես առօրյայում երբեք բարձրակրունկներ չեմ հագել, որովհետև նախընտրում եմ հարմարավետ հագուստ։  Ինձ համար նույնիսկ ծիծաղելի է, երբ առօրյայում տեսնում եմ բարձրակրունկներով, չափից ավելի «երկար մտածված» հագուստներով աղջիկների: Իհարկե, նույնիսկ խանութ գնալիս ուշադրություն դարձնում եմ հագուստիս, սակայն ժամեր չեմ ծախսում դրա համար։ Ես իմ պահարանն այնպես եմ ընտրել, որ երբեք կողմնորոշվելու խնդիր չեմ ունենում։ Բնականաբար, զգեստապահարանս բաղկացած է և՛ սպորտային, և՛ դասական հագուստից։

-Իսկ խորհրդի կարիք հաճա՞խ ես ունենում, ո՞վ է քո խորհդատուն:

-Ես կզարմանամ, որ իմ տարիքի մեկն ասի՝ չեմ կողմնորոշվում՝ ինչ է ինձ պետք, որովհետև իմ աղջիկն էլ է արդեն կողմնորոշվում՝ ինչ է պետք իրեն, նույնիսկ ինձ է խորհուրդ տալիս: Ընդհանուր առմամբ՝ գիտեմ ինչ է ինձ պետք, եթե ընտրություն ունեմ, օրինակ, 3 կոշիկի միջև, ու չեմ կողմնորոշվում՝ որն է ինձ պետք, դիմում եմ մայրիկիս, քույրիկիս, ինչու ոչ, Մեգիին: Նա իմ գլխավոր խորհրդատուն է:

-Դու լավատեղյակ ես բրենդներից, դրանք ձեռք բերելու ֆինանսական հնարավորություն ունես: Բրենդները կարևորո՞ւմ ես քո զգեստապահարանում։

-Չէ, ես գումար չեմ տա թանկ կոշիկ, պայուսակ կամ հագուստ գնելու համար, միայն թե, հայտնի բրենդ ունենամ: Ես միշտ աշխատել եմ և հասկացել եմ՝ ինչ է նշանակում գումար աշխատել, գնահատել եմ այն: Եթե անգամ, շատ գումար ունենամ, չեմ տա թանկ հագուստի: Ինձ համար աբսուրդ է 100.000-ով որևէ բլուզ գնելը, ուր մնաց, թե  բրենդային: Իմ աղջիիկների համար գնումներ անելիս էլ օգտվում եմ զեղչերից: Հասարակ մի օրինակ բերեմ՝ ես իմ աղջիկների«կալգոտկաները» գնում եմ ոչ թե 3000 դրամանոց, այլ 800, դրանք ևս բամբակյա են, բայց մատչելի: Ի՞նչ իմաստ ունի տալ 3000 դրամ, եթե մեկ օր են հագնելու:

Իհարկե, տեղ գնալու համար գեղեցիկ, լավ մի քանի շորիկներ պետք է լինեն, սակայն առօրյահագուստը սովորական պետք է լինի: Դրա համար երեխաներս էլ երես չեն առնում: Նրանք միշտ շատ կոկիկ ու սիրուն են հագնված. շատ ավելի կարևոր է, որ երեխան լինի մաքուր, սիրուն, ճաշակով հագնված, ոչ թե բենդային:

Ինձ համար շատ ավելի կարևոր է լավ հանգիստ կազմակերպել, քան թանկ հագուստ գնելը:

-Միշտ այդպիսի՞ն ես եղել:

-Տարիներ առաջ ես այցելեցի մանկատուն, որն ինձ փոխեց 180 աստճանով: Այդ ժամանակ միայն մի աղջիկ ունեի՝ Մեգին: Եթե մինչ այդ նրա համար մի բլուզից 6 տեսակի էի գնում, այդ ժամանակ հասկացա, որ դրա փոխարեն կարող եմ այդ երեխաներին օգուտ տալ՝ խաղալիքի, սննդի, հագուստի տեսքով: Շատ հայտնիների համար ամոթ է հասարակ խանութներից օգտվելը:

-Իսկ հայ դիզայներների հագուստներից օգտվո՞ւմ ես:

Եղել են դեպքեր, սակայն ոչ հաճախ: Միայն այն ժամանակ, երբ շատ է պետք: Երբ Մեգին մասնակցում էր «Միսս աշակերտուհի» մրցույթին, իր հագուստները Վահանի մոտ կարեցինք, քանի որ շատ կարևոր էր, թե ինքն ինչպես կներկայանա: Սակայն, առհասարակ, դիզայներներիհագուստն ավելի թանկ է, ինչը նորմալ է: Նրանք հեղինակային աշխատանք են ներկայացնում, իսկ խանութում մի տեսակից հազարավոր օրինակներ են կարվում և տարածվում ամբողջ աշխարհում:

Ես նախընտրում եմ գնալ «Զառա» խանութ, որտեղից բլուզը կգնեմ ոչ թե 100.000 դրամով, այլ 20.000-ով կամ նույնիսկ ավելի  էժան:  

Զրույցը՝ Ամալյա Հովհաննսիյանի

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan