Իշխան Զաքարյանը՝ Գագիկ Ծառուկյանի հետ հարաբերությունների մասին
Մեկնարկեց ԱԺ 6-րդ գումարման 2-րդ նստաշրջանը: Մինչ նիստերի դահլիճ մտնելը լրագրողները հարց ուղղեցին «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանին, թե ինչպես է եղել , որ որոշել է մասնկացել ԱԺ աշխատանքներին:
Ի պատասխան հարցադրմանը Իշխան Զաքարյանը նշեց, որ միշտ էլ մասնակցելու է. իսկ հարցին, թե որևէ խնդիր ունի Գագիկ Ծառուկյանի հետ, նա նշեց. «Որևէ խնդիր չունեմ Գագիկ Ծառուկյանի հետ»:
Oրեր առաջ Իշխան Զաքարյանը հայտարարել էր, թե բոյկոտելու է և չի մասնակցի ԱԺ նիստերին:
