Իշխանության կմնանք մինչև ԼՂ խնդրի լուծումը
Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ-ում խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Հայաստանում իշխող ՀՀԿ-ն մտադիր է իշխանության մնալ այնքան ժամանակ, քանի դեռ չի լուծվել ԼՂՀ միջազգային ճանաչման հարցը:
«Մենք իշխանության կմնանք, քանի դեռ չի լոըւծվել ԼՂՀ միջազգային ճանաչման հարցը»,-ընդգծել է նա:
Դիտարկմանը, թե գուցե հենց այդ պատճառով է ձգձգվում ԼՂ խնդրի կարգավորումը, ԱԺ նախագահն արձագանքել է, որ հակամարտությունը չի լուծվում բացառապես Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով:
