Իշխանությունն ինքն է իր գլխին բերում իշխանափոխության հարցը. Տիգրան Ուրիխանյան (Video)
1in.am-ը գրում է. «Հայաստանում քաղաքացու համար կյանքը լավ չէ, հարմար չէ, մեղմ ասած: Մենք ունենք սոցիալական, տնտեսական, իրավական ճգնաժամ: Ճգնաժամից պետք է շատ արագ դուրս գալ: Պատասխանատուները իշխանություներն են: Եթե չեն լուծում, իրենք իրենց գլխին բերում են իշխանափոխության հարցը: Եռյակը որևէ այլ նպատակ չունի: Հայաստանցու կյանքը մեր երկրում պետք է փոխվի, դրան խանգարող բոլորը պետք է հեռանան»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:
