Իշխանություններին Գյումրիում վստահում են. նորանշանակ մարզպետ
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների Շիրակի նորանշանակ մարզպետ Հովսեփ Սիմոնյանից հետաքրքրվեցին, թե ճիշտ է, որ Գյումրին ընդդիմադիր քաղաքա է, որին ի պատասխան Սիմոնյանն ասաց. «Ո՞վ ասաց: Դա չի նշանակում, որ ընդդիմադիր քաղաք է, Գյումրին շատ լավ քաղաք է, մեր ազգաբնակչության հետ մենք հաստատ շատ խնդիրներ լուծելու ենք»:
Նա նշեց, որ իշխանություններին Գյումրիում վստահում են և ժամանակ խնդրեց բոլոր հարցերին անդրադառնալու համար:
