Իշխանությունները համաձայնեցրել են ինտեգրացիոն նոր օրենքի հիմքը.Մերկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երկրի 16 դաշնային հողերի ներկայացուցիչների հետ ուրբաթ օրը համաձայնեցրել է ինտեգրացիոն նոր օրենքի հիմքը, հայտնում է RIA Novosti-ն:
«Մենք համաձայնեցրել ենք ինտեգրացիայի օրենքի առանցքային պահերը: Դա շատ կարևոր իրադարձություն է, քանի որ Գերմանիայում այդպիսի օրենք երբեք չի եղել»,- ասել է Մերկելը լրագրողներին:
