Իշխանությունը իր շարքերն ազատում է կասկածելի և բացասական վարքագիծ դրսևորած կադրերից...
Հոկտեմբերի 2-ին Հայաստանի մի շարք համայնքներում տեղի ունեցած ընտրությունները ցույց տվեցին, որ հանրապետական կուսակցությունը շատ դեպքերում սատարեց մինչ այդ իր իսկ կողմից առաջադրված համայնքապետերին: Օրինակ Սևանի և Արթիկի դեպքում կուսակցությունը գերադասեց պաշտպանել անկուսակցական թեկնածուներին, այլ ոչ թե կուսկցականներին: Այս առումով, քաղաքական դաշտում շրջանառվող տեսակետ կա, թե այս կերպ փորձ է արվում ազատվել այն կադրերից, ովքեր ժամանակին եղել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի այսպես կոչված, հովանավորյալները: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, սակայն, հակված չէ այս տեսակետին: Նրա կարծիքով Հայաստանը շատ փոքր երկիր է, որպեսզի կարողանա թիմերով աշխատել: Ահարոն Ադիբեկյանը Fnews.am-ի հետ զրույցում նկատեց, որ մեր երկրում «կադրային սով է»: «Իմ կարծիքով իշխանությունը իր շարքերն ազատում է կասկածելի և բացասական վարքագիծ դրսևորած կադրերից… սա կադրային փոփոխության քաղաքականություն է, որը նախարարություններից հասել է ՏԻՄ ընտրություններ… ովքեր մաքուր են աշխատել նրանց կստարեն…»,-ասաց Ահարոն Ադիբեկյանը: Սոցոլոգիական հարցումների ժամանակ նա պարզել է, որ շատ համայնքներում հանարապետականը չի սատարել ոչ-ոքի, և առաջնորդվել է «ով ընտրվեց` ընտրվեց սկզբունքով»: Ամեն դեպքում սոցոմետրը ևս մեկ անգամ վստահեցնում է, որ եթե կադրը նորմալ է աշխատում՝ նա կվերընտրվի: Նա հիշեցնում է Մեղրիի ընտրությունները, որտեղ քաղաքապետ դարձավ Ագարակ համայնքի ղեկավարը: «Սա կադրային քաղաքականություն է. կադրեր են ընտրվում երիտասարդ սերնդից, ովքեր իրենց հետ չեն բերի նախորդների հիվանդությունը…»,-նշեց Ադիբեկյանը: