Իսկ կարո՞ղ եք ինձ ասել, թե ինչ կապ ունի Արթուր Սաֆարյանի սպանությունը Թեւոսի հետ...
"Իսկ կարո՞ղ եք ինձ ասել ինչ կապ ունի Արթուր Սաֆարյանի սպանությունը Թեւոսի հետ` ոչ մի եւ չի էլ կարող լինել, դա աբսուրդ է",- Fnews.am-ի հարցին օրերս Կայարանցի Թեոսիկին ապօրինի հրազեն պահելու կասկածանքով ոստիկանության բաժին բերման ենթարկելուց անմիջապես հետո խոսակցություններ տարածվեցին, որ դա կարող է անմիջական կապ ունենալ եղբոր սպանության հետ, ասաց Իսոյի փաստաբան Հեկտոր Սարդարյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 19-ին ձերբակալել էին քրեական հեղինակություն հանդիսացող Թևոս Սաֆարյանին, ով քրեական աշխարհում առավել հայտնի է Կայարանցի Թևոսիկ: Ձերբակալությունից հետո պարզվել էր, որ ձերբակալության պահին վերջինս եղել է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանին պատկանող մեքենայով:
