1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Իսկ վստահության դեֆիցիտը շատ ավելի մեծ պրոբլեմ է, քան պրոֆեսիոնալիզմի դեֆիցիտը

«Վերջին անգամ մի 6 տարի առաջ եմ հոդված գրել։ Այն ժամանակ «168 ժամ» թերթում շաբաթը մեկ գրում էի։ Հետո երևի հոգնեցի։ Երևի ինձանից էլ հոգնեցին։ Չգիտեմ ինչու, բայց հիմա ուզեցի գրել։

Մի քանի օր առաջ, ԱԺ-ում գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ասաց, որ իրավաբանությունն ունի նրբերանգներ, որոնք շատերը չեն հասկանում (սա իհարկե նրա բառացի ցիտատը չէ, բայց միտքը դա էր)։ Իհարկե ես համաձայն եմ նրա հետ այնքանով, որ բոլոր մասնագիտություններն էլ ունեն իրենց նրբերանգներն ու առանձնահատկությունները, որոնք ուրիշները չեն հասկանում։ Օրինակ, գրիպով հիվանդ կամ ճնշում ունեցող իրավաբանը դժվար թե հասկանա բժշկության բոլոր նրբերանգներն ու առանձնահատկությունները, բայց ես չեմ լսել, որ Հայաստանի գլխավոր սրտաբանը կամ թերապեվտը ամեն անգամ դա շեշտեն։

«Համակարգչից օգտվող դատախազներն ու փաստաբանները չեն կարող իմանալ, թե ինչով է տարբերվում «ОЗУ»-ն «ПЗУ»-ից, կամ որ «hard disk»-ը դա նույն «վինչեստերն» է, որը իրավաբանների իմացած «Վինչեստերի» հետ որևէ սեռական կապ չունի։ Կարծում եմ, որ իրավաբաններին պետք էլ չէ իմանալ այս ամենը։ Պարզապես կարիքի դեպքում, համակարգչից օգտվող իրավաբանը կդիմի տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետին (կամ կարճ ասած` կամպյուտերշչիկին), և նա կլուծի բոլոր հարցերը… կամ չի լուծի, եթե վատ մասնագետ է։ Բայց եթե համագարգչային մասնագետի հետ ամեն ինչ պարզ է, ապա հայ իրավաբանության պրոբլեմը լավ կամ վատ մասնագետը չէ։ Այստեղ խնդիրը համակարգային է։

Հայ դատախազին և դատավորին ոչ ոք չի ասում ոչ պրոֆեսիոնալ կամ անգրագետ, պարզապես հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը նրանց չի վստահում։ Իսկ վստահության դեֆիցիտը շատ ավելի մեծ պրոբլեմ է, քան պրոֆեսիոնալիզմի դեֆիցիտը։ Որովհետև, ինչպես հայտնի անեկդոտում է ասվում.«… ես վաղը կօյաղանամ, բայց դու տենց գեշ էլ կմնաս»։ Հիմա կասեք, բա եթե այդպես է, ինչու են դիմում իրավապահ մարմիններին։ Պատասխանեմ։ Դա կազինոյի նման մի բան է դարձել` բոլոր խաղացողները գիտեն, որ կազինոյում գրեթե հաղթող չի լինում, բայց միևնույն է, գնում են և «էշ-էշ» փողերը քամուն են տալիս։ Ի դեպ, այս պրոբլեմը Հայաստանում համատարած է։ Ընտրողները չեն վստահում քաղաքական կուսակցություններին` ո՛չ իշխանական, ո՛չ ընդդիմադիր։ Դրա համար էլ երկրում համատարած ապատիա է, կամ ինչպես հիմա մոդաիկ է ասել ` գաղջ մթնոլորտ է։ Գնորդը չի վստահում վաճառողին, վաճառողը` արտադրողին, արտադրողը` մատակարարողին, մատակարարողը` ներմուծողին։ Իսկ հարկայինը չի վստահում բոլորին միասին վերցրած։ Վարորդը չի վստահում ո՛չ ճանապարհային ոստիկանին, ո(չ էլ վերջինիս «դուշման» դարձած տեսախցիկին։ Ծնողը չի վստահում ուսուչին, բայց, «на всякий», մարտի 8-ի նվերը տալիս է։ Երիտասարդը չի վստահում իր ընկերուհուն ու ասում է «կարճ յուբկա չհագնես», բայց ինքը աջ ու ձախ «լևի» է գնում։ Իսկ ընկերուհին չի վստահում ընկերոջը, բայց քանի որ նա հարուստ պապայի զավակ է, ձև է անում, որ վստահում է։ Հավատացյալը չի վստահում քահանային, բայց գնում է նրա դուռը կնքվելու կամ պսակադրվելու։ Եկեղեցականը չի հավատում, որ եկեղեցի կառուցած օլիգարխը դա արել է իր խղճի համար, բայց օծում է այն։ Ղեկավարը չի հավատում, որ իր աշխատակիցը գործի ժամին համակարգչով չի խաղում կամ պոռնո չի նայում (որովհետև ինքն էլ նույն գործով է զբաղված), դրա համար էլ ինտերնետն անջատել է տալիս։ Եվ վերջապես, ժողովուրդը չի վստահում և չի հավատում հոսանքի և գազի գների բարձրացման պատճառաբանություններին, որովհետև հավատալու բան չի, տղերք, որ հավատանք։ 

Բայց ես, ինչպես միշտ, լավատես եմ, և հավատում եմ, որ անպայման կգան այն ժամանակները, երբ հարևանները կրկին կվստահեն իրենց բնակարանի բանալին հարևանին կամ կդնեն այն հատակի շորի տակ, երբ ընկերներին և բարեկամներին կվստահեն, ինչպես իրենք իրենց են վստահում, երբ դատավորի կայացրած վճիռին կվստահի անգամ դատապարտյալի ծնողը, որովհետև ես հավատում եմ Աստծուն, հավատում եմ իմ ընտանիքին, հավատում եմ իմ ընկերներին, գործընկերներին և բարեկամներին։ Ես հավատում եմ անգամ, երկար ճանապարհով, բայց քիչ լուսափորներով, ինձ տեղ հասցրած տաքսու վարորդին, ով իհարկե ժամանակին Մոսկվա տեղ բիզնես է ունեցել։

Ինչպես միշտ լավատեսության պրոֆիցիտով տառապող` Կարեն Քոչարյան:

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan