«Իսլամական պետություն» ահաբեկիչները քրիստոնյաների 20 տուն են ոչնչացրել
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները Մոսուլում ձերբակալել են 127 մարդու բջջային հեռախոսից օգտվելու համար: Նրանք արգելում են բնակչությանը գրավված տարածքներում օգտվել բջջային կապից: Այս մասին գրում է Gazeta.ru-ն: Գրոհայինները նաև ոչնչացրել են երկրի հյուսիսում Բախդիդա քաղաքում ապրող քրիստոնյաների մոտ 20 տուն:
