Իսպանիայի ոստիկանությունը 200 կգ կոկային է հայտնաբերել անանասների մեջ
Իսպանիայի ոստիկանությունը 200 կգ կոկային է գտել անանասների մեջ, որոնք առաքվել էին Կենտրոնական Ամերիկայից` 10 կոնտեյներների մեջ:
Իսպանիայի ՆԳՆ-ի ներկայացուցիչների խոսքերով` 1000 թարմ անանասների մեջ ոստիկանությունը հայտնաբերել է մրգեր, որոնց մեջ միջուկի փոխարեն թմրամիջոց է եղել:
Բեռը նախատեսված է եղել 2 ընկերության համար, որոնք ղեկավարում են ծագումով կոլումբիացի Իսպանիայի քաղաքացիների կողմից:
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործով ոստիկանությունը ձերբակալել է 3 մարդ:
