Իսպանիայում ավտոբուս է շրջվել. 11 մարդ զոհվել է
Իսպանիայի հարավ-արևմուտքում ավտոբուս է շրջվել: 11 մարդ մահացել է, մյուսները տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ: Այս մասին հայտնում է «Россия 24» հեռուստաալիքը:
Հայտնի է, որ վարորդը ողջ է մնացել: Նա փրկարարներին հայտնել է, որ ավտոբուսի արգելակները չեն գործել: Փորձաքննությունը ցույց է տվել, որ վթարի պահին վարորդն եղել է ստափ վիճակում:
