Իսպանիայում F16 կործանիչի վթարի հետեւանքով 10 մարդ զոհվել է,13-ը` վիրավորվել
Իսպանիայում ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ հունական կործանիչը վթարի է ենթարկվել Ալբացետե նահանգում` Մադրիդից 262 կմ հեռավորության վրա: Այս մասին տեղեկացնում է НТВ-ն:
F16-ը պետք է ուսումնական թռիչք իրականացներ, սակայն օդ բարձրանալուց անմիջապես հետո կորցրել է բարձրությունը եւ ընկել օդանավակայանում կայանած ինքնաթիռների վրա:
