ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ ՊԱՅԹՅՈՒՆ Է ՈՐՈՏԱՑԵԼ, ԿԱՆ ԶՈՀԵՐ
Երկու մարդ՝ տղամարդ և կին, զոհվել են երեքշաբթի օրը Բասկերի Երկրի Օրիո մունիցիպալիտետի (Իսպանիա) այգում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, հայտնում է COPE ռադիոկայանը՝ վկայակոչելով ինքնավար համայնքի անվտանգության վարչությունը։
Նրա խոսքով՝ իրավապահները շրջափակել են տարածքը և հետաքննում են միջադեպը։
Ըստ առաջին վարկածի՝ դա կրակոց է եղել, սակայն անվտանգության բաժնի աղբյուրները հայտնել են, որ միջադեպի պատճառ է դարձել ինքնաշեն պայթուցիկ սարքը:
