Իսպանիայում շարունակում է նվազել #COVID_19 կորոնավիրուսից մահացության ցուցանիշը․ #Интерфакс
Համաձայն Իսպանայի առողջապահության նախարարության տվյալների՝ նախօերին երկրում գրանցվել է մահվան 517 դեպք։
Իսպանիայում շարունակվում է մահացության ցուցանիշի նվազման միտումը, որը գրանցվել է վերջին օրերին:
Ընդհանուր առմամբ՝ Իսպանիայում մահացել է 17 489 մարդ: Վարակակիրների ընդհանուր թիվը կազմում է 169 496 մարդ, ապաքինվել է 64 000 հիվանդ։
Ապրիլի 13-ին Իսպանիայում կթուլացվեն սահմանափակող միջոցառումները, ինչը հնարավորություն կտա ավելի շատ մարդկանց վերադառնալ աշխատանքի: Այս որոշման մասին հայտարարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը։
