Իսրայելական ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել կանադական ավիաբազայում
Իսրայելական օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Նյու Յորքից Թել Ավիվ ճանապարհին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Boeing-747-ը ստիպված է եղել դադարեցնել իր երթուղին թռիչքից մոտ երկու ժամ անց շասիներում բռնկման մասին ազդանշանից հետո:
Արդյունքում օդանավը վայրէջք է կատարել կանադական ռազմաօդային ուժերի բազայում, որտեղ չի եղել անհրաժեշտ ենթակառուցվածքը բոլոր ուղևորներին տեղավորելու համար:
