Իսրայելը հարված է հասցրել Սիրիային՝ 172 ուղևորով ինքնաթիռի վայրէջքի պահին
Իսրայելի բանակը օդային հարվածներ է հասցրել Սիրիային՝ 172 ուղևորներով ինքնաթիռի վայրէջքի պահին։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։
Պաշտպանության նախարարությունում նշել են, որ քաղաքացիական ինքնաթիռների օգտագործումը սիրիական օդուժի պատասխան հարվածներից պաշտպանվելու համար, Իսրայելական օդուժի բնորոշ գծերից է դառնում։