Ջամշլու գյուղական համայնքի ղեկավարի ընտրությունն էլ կանցնի ոչ մրցակցային պայմաններում
Դեկտեմբերի 7-ին Արագածոտնի մարզի Ջամշլու գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությանը մասնակցելու համար գրանցված երկու թեկնածուներից մեկը՝ անկուսակցական Մերալի Սադոյանը, ինքնաբացարկ է հայտնել: Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջից:
Արդյունքում՝ գյուղապետի պաշտոնի համար պայքարը միայնակ շարունակում է ՀՀԿ անդամ Միրազմ Ուռուսյանը:
Ինչպես «Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, նախկին գյուղապետ Տիտալ Ալոյանն իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել դեռևս հուլիսի 7-ին:
