Ջավախահայությունն Արցախին նոր օժանդակություն է ուղարկել
Երբ Ադրբեջանի կողմից հայ ժողողվրդի դեմ սկսվեց լայնածավալ ագրեսիա, մենք առաջին իսկ օրից որոշեցինք մեր ներդրումը բերել Արցախի սահմանը կյանքի գնով պահող մեր անձնազոհ զինվորներին:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը:
«Այս անգամ եկել ենք այլ ծրագրով. զինվորների համար բերել ենք այնպիսի օգնություն, ինչի կարիքը նրանք ունեն: Իսկ Ջավախքի Ծալկայի շրջանի հայկական գյուղերի դպրոցականներն էլ 6644 ամերիկյան դոլար գումար են հավաքել և փոխանցել ԼՂՀ կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին,- ասել է Լ. Չիդիլյանը և ավելացրել,- կարծում եմ` երեխաների հանգանակած գումարը մեծ ոգևորություն է առաջացնելու հայության լայն շրջանակների մոտ:
Լ. Չիդիլյանի հավաստմամբ` նման օժանդակություններն լինելու են շարունակական, ավելի մասշտաբային ու մեծ ընդգրկումներով:
