Ջավախքի գյուղերում գումար են հավաքում Արցախի, զոհված ու վիրավոր զինվորների համար
Ջավախքի գյուղերում գումար են հավաքում Արցախի, զոհված ու վիրավոր զինվորների համար։ Ով ինչ կարողանում բերում է։ Մեկը փող, մյուսը պանիր, երրորդը՝ կարտոֆիլ։ Այսպիսինն է Ջավախքը։ Էն նույն Ջավախքը, որը տասնամյակներ շարունակ մինիմալ ուշադրության է արժանացել Հայաստանի կողմից և ինքն է շատ մեծ կարիքի մեջ...
Երանի մենք մեզ գնահատել սովորեինք։ Այն ռեսուրսը, որ հայությունն ունի տարածաշրջանում, անգնահատելի է։ Դա մի հարստություն է, որը լիովին բավարար է ցանկացած արտաքին մարտահրավերի դիմակայելու համար։ Այ տենց բաներ։
Հրանտ Մելիք-Շահնազարյան
