Ջավախքում փոթորիկի հետևանքով կա մեկ զոհ
Հունվարի 5-6 ին Ջավախքում տեղի ունեցած փոթորիկի արդյունքները հետևյալն են: Սահմանային անցակետից ոչ հեռու, Սպասովկա գյուղի մոտ ձյան մեջ խրված ավտոմեքենաները և դրանց մոտ 200 ուղևորները արդեն տեղափոխվել են:
Դժբախտաբար կան նաև զոհեր: Գիշերը հայտնաբերվել է Արագյալ գյուղի բնակիչ 45-ամյա Վ.Գ.-ի մարմինը:
Այս պահին դեռ շարունակվում է մայրուղու վրա մնացած մեքենաների էվակուացիան:
Սամցխե-Ջավախքի մարզային մարմինների, ինչպես նաև Թբիլիսիի, Ախալցխայի, Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանային կառույցների և Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները ողջ գիշեր փրկարարական աշխատանքներ են կատարում արգելափակված մարդկանց և մեքենաների ազատման համար:
