Ջերմաստիճանը կբարձրանա, որոշ մարզերում՝ մինչև 10 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի տեսություն
Օգոստոսի 10-13-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային և նախալեռնային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կայքը և ազգաբնակչությանը խորհուրդ է տալիս խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց մաշկ ունեցող անձանց:
Երևանում օգոստոսի 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 
Հանրապետության տարածքում օգոստոսի 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավային 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‛ 15-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-12-ին աստիճանաբար կբարձրանա 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 8-10 աստիճանով: 
