Ջնջում են կանաչ տարածքները. օրինակ Մոնումենտի դիմացի հսկա անտառները վերածվել է վիլաների
Վերջին շրջանում հատկապես մայրաքաղաքից շատ են ահազանգեր օձերի տարածման հետ կապված, ինչը բնապահպան Կարինե Դանիելյանը Fnews.am-ի հետ զրույցում պայմանավորեց հետեւյալ հանգամանքով."Մենք` բնապահպաններս դեռեւս 2007թվականին հրատարակել էինք գիրք, որտեղ նշել էինք, որ տարեց տարի մայրաքաղաքում աճելու են օձերի եւ կարիճների խայթոցների քանակը, քանի որ մեր քաղաքաշինությունը դեռեւս անկախության տարիներից մայրաքաղաքը սկսել է վերածել անապատի, այսինքն անցնում ենք ասֆալտ-բետոնային անապատի: Մի կողմից` իրականացվում է կանաչապատում, իսկ մյուս կողմից` քաղաքաշինությունը գալիս եւ ջնջում է կանաչ տարածքները: Օրինակ, Մոնումենտի դիմացի հսկա անտառային զանգվածը վերածվել է վիլաների, նույն իրավիճակն է տիրում Հյուսիսային պողոտայում, մի հատ ծառի տեղ չկա:
Իսկ, թե այս տարի արդեն քանիսն են օձի խայթոցի պատճառով դիմել բժշկական կենտրոններ ,Fnews.am-ը պարզեց ԱՆ թեժ գծի աշխատակից Կարինե Հախումյանից, ով փոխանցեց, որ «Այս տարի` ներկա պահի դրությամբ 35 օձի խայթոցի դեպք է գրանցվել հանրապետությունում, իսկ անցած տարի նույն ժամանակահատավածում գրանցվել է 33 դեպք: Այս տարվա 35 դեպքերից 14-ը գրանցվել է Երեւանում, 6 դեպք` Արմավիրում, 6 Արարատում, Արագածոտնի եւ Վայոց Ձորի մարզում չորս ական դեպքեր, իսկ ընդամենը մեկ դեպ գրանցվել է Սյունիքում: Բոլոր բուժկենտրոնները ապահովված են հակաթույնով, հիմնականում հանրապետությունում տարածում ունի գյուրզա տեսակի օձը: Այս տարի օձի խայթոցից արձանագրվել մահվան մեկ դեպք»:
Ն. Ադամյան
