Ջոն Քերիի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կարճատև այցով ժամանել Է Վրաստան, նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը, Քերին Թբիլիսիի օդանավակայանում հանդիպում Է անցկացրել Վրաստանի արտաքին գործերի առաջին փոխնախարար Դավիթ Զալկալիանիի հետ:
«Կողմերը նշել են Վրաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերությունը: Վրաստանի ԱԳ առաջին փոխնախարարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Վրաստանին աջակցելու համար և անձամբ Ջոն Քերիին այն ավանդի համար, որ նա ներդրել Է վրաց-ամերիկյան երկկողմ հարաբերությունների խորացման գործում»,-ասված Է հաղորդագրության մեջ:
