Ջրահովիտում թվով ութ անչափահաս է թունավորվել
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 17:30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Գաստրո ինդեստինալ սինդրոմ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Ջրահովիտ գյուղի անչափահաս 8 բնակիչներ:
Ոստիկանության պաշտոնական կայք-էջից տեղեկանում ենք, որ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, Ջրահովիտ գյուղի միջնակարգ դպրոցում վերը նշված երեխաների ինքնազգացողությունը վատացել է, և նրանք տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ստացել են համապատասխան բուժօգնություն ու դուրս են գրվել:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:
