Ջրափրկարարները Սևանա լճից դուրս են բերել քաղաքացու դին
Նախօրեին ժամը 19.57-ին փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ «Հարսնասար» հյուրանոցի մոտակայքում`Սևանա լճում, քաղաքացին մոտորանավակից ընկել է և չի կարողանում լողալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Տարածքային կառավարման և արտակարագ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ջրափրկարարները ջրից դուրս են բերել 1990 թ. ծնված Գ. Ս.-ի դին:
