Ջրատաքացուցիչի գազի թերայրման հետևանքով 3 մարդ թունավորվել է շմոլ գազից
Հունվարի 25-ին՝ ժամը 01:50-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են դիմել 1984թ. ծնված Լուսինե Օ.-ն, 1956թ. ծնված Խանում Ս.-ն և 2006թ. ծնված Միլենա Ս.-ն:
Ոստիկանության պաշտոնական կայք-էջից տեղեկանում ենք, որ մեկնած օպերատիվ խմբին վերջիններս բացատրություն են տվել, որ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, տան ջրատաքացուցիչի գազի թերայրման հետևանքով վատ են զգացել և դիմել են բուժօգնության:
Կատարվում է հետաքննություն:
