«Ջունգլ»-ի գործով կհրավիրվեն ու կհարցաքննվեն փորձագետները
pastinfo.am-ը գրում է.Ազատամարտիկ Վարդան Թումանյանի առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս պատճառելու գործով ամբաստանյալ Վիկտոր Հովսեփյանի մասով նախաքննությունը կատարվել է թերի, ոչ օբյեկտիվ և միակողմանի: Այս մասին այսօր հայտարարեց պաշտպանական կողմը՝ նշելով, որ Հովսեփյանի արարքին սխալ քրեաիրավական գնահատական է տրվել:
Ըստ պաշտպանական կողմի, մեղադրանք առաջադրելու որոշման մեջ կոնկրետացված չէ, թե ամբաստանյալներից յուրաքանչյուրը տուժողի մարմնի, որ մասերին և քանի հարված է հասցրել, որ վնասվածքն ամբաստանյալներից ով է պատճառել: Այդուհանդերձ, բոլոր ամբաստանյալների արարքներին մեխանիկորեն տրվել է նույն քրեաիրավական որակումը:
Վիկտոր Հովսեփյանին, Սարգիս Ղուկասյանին և Գևորգ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել առ այն, որ միասնական դիտավորությամբ Վարդան Թումանյանի առողջությանը վնաս ձեռքերով ոտքերով բազմաթիվ անգամ հարվածներ հասցնելու միջոցով Վարդան Թումանյանի կենսական կարևոր օրգանին՝ գլխի, դեմքի շրջանին, մարմնի տարբեր մասերին այդ կերպ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:
Պաշտապանական կողմը նաև ընդգծեց, որ միջադեպը ծագել է տուժողի հակաիրավական գործողության, այն է՝ տուժողի կողմից ամբաստանյալ Սարգիս Ղուկասյանի դեմքին բռունցքով դիտավորյալ հարվածելու պատճառով:
Պաշտպանական կողմը նշեց, որ դեպքի օրը տուժողը դիմել է հիվանդանոց, հետազոտվել և նրա մոտ հայտնաբերվել է դեմքի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, նրա մոտ այլ վնասվածքներ չեն հայտնաբերվել, ապա նա տուն է գնացել:
Հաջորդ օրը տուժողը կրկին հիվանդանոց է գնացել, հետազոտման է ենթարկվել, նրա իրանի և վերջույթների հատվածներում հայտնաբերվել են մի շարք վնասվածքներ: Իսկ գլխուղեղի համակարգչային տոմոգրաֆիայի արդյունքում նրա մոտ հայտնաբերվել է ներուղեղային հեմատոմա՝ հեմոռոգիկ ինսուլտի հետևանքով: Այն հեռացնելու նպատակով կատարվել է վիրահատություն, հիվանդը գտնվել է վերակենդանացման բաժանմունքում, ապա գիտակցության չգալով՝ մահացել:
Պաշտպանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ առաջին անգամ, երբ տուժողը դիմել է հիվանդանոց, նրա մարմնի վրա նման վնասվածքներ չեն հայտնաբերվել: Սակայն նախաքննական մարմինն որևէ քննություն չի տարել՝ պարզելու, թե որտե՞ղ, ի՞նչ հանգամանքներում են նրան պատճառվել այդ վնասվածքները: Դրանց առաջացումը մեղսագրվել է Վիկտոր Հովսեփյանին:
մանրամասն՝ այստեղ:
