Կադիրովը ժամանակավորապես վայր է դրել Չեչնիայի ղեկավարի լիազորությունները
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է իր «ժամանակավոր անաշխատունակության» մասին։ Նա հունվարի 13-ից իր լիազորությունները փոխանցել է կառավարության ղեկավար Մուսլիմ Խուչիևին, ասվում է հանրապետության ղեկավարի կայքում։ Մանրամասներ չեն հաղորդվում։