Կադիրովը սպառնում է բաժանվել կնոջից, եթե տան սեղանին ներմուծված մթերքներ տեսնի
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը խոստացել է բաժանվել կնոջից, եթե նա ճաշ մատուցելիս սեղանին օտար երկրներից ներկրված այնպիսի մթերք դնի, որը արտադրվում է նաեւ Չեչնիայում։
Նա սոցցանցերում գրել է, որ այսուհետ իր տան սեղանին չպետք է լինեն արտասահմանյան այնպիսի մթերքներ, որոնցից արտադրում է նաեւ Չեչնիան։
«Ես հայտարարում եմ, որ կբաժանվեմ Մեդնի Մուսաեւնայից, եթե նա խախտի այս արգելքը»,- գրել է Քադիրովը։
