Կակաո` Ալեքսանդր Սպենդիարյանի բաղադրատոմսով. այսօր հայ մեծանուն կոմպոզիտորի ծննդյան 142 ամյակն է
Ամեն տարի այս օրն Օպերայի եւ բալետի թատրոնի բակն արտասովոր լիքն է լինում` հավաքվում են Սպենդիարյանի տուն-թանգարանի կոլեկտիվը, մեծանուն կոմպոզինտորի անունը կրող երաժշտական դպրոցի, Կոնսերվատորյայի ուսանողներն ու դասախոսական կազմը եւ պարզապես Ալեքսանդր Սպենդիարյանի արվեստի սիրահարները հարգանքի տուրք մատուցելու եւ շնորհավորելու մեծանուն հայի ծննդյան տարեդարձը: Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինա Օթարյանը նշեց, որ այս տարի իրենք նշելու են մի քանի հոբելյաններ: «Այսօր հաճելի զուգադիպությամբ մենք մի քանի գեղեցիկ հոբելյան ենք նշում` տուն-թանգարանի հիմնադրման 50, նրա հիմնադիր Մարինա Սպենդիարովայի 110 եւ կոմպոզիտորի 142-ամյակները միասին: Եթե խոսում ենք թանգարանի գործունեության մասին մենք ուղղակիորեն առաջին բանը, որ պետք է ասենք, ապա չէր լինի թանգարանը, թե չլիներ Մարինա Սպենդիարովան եւ նրա նվիրվածումթյունը»,- ասաց Մարինա Օթարյանը: Սպենդարյանի շիրիմին ծաղիկ դնելուց, խնկարկելուց, կոմոզիտորի ստեղծագործություններից մի հատված լսելուց հետո շարժվեցին տուն թանգարան օրն այնտեղ շարունակելու եւ վայելելու կակաո Ալեքսանդ Սպենդիարյանի բաղադրատոմսով:
[nggallery id=109].
Զառա ՂԱԶԱՐՅԱՆ