Կալանավորվածի հայրը չի ցանկանում խոսել...
Նոյեմբերի 4-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կալանավորել է Կոտայքի մարզի Ներքին Պտղնի գյուղի բնակիչ, 41-ամյա Հակոբ Վիրաբյանին: Նշենք, որ այդ նույն օրը Ներքին Պտղնի առաջին փողոցում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ:Կալանավորված Հակոբ Վիրաբյանի հայրը` Առաքել Վիրաբյանը Fnews.am-ի հետ զրույցում չցանկացավ անդրադառնալ, թե ինչու են նրա որդուն ձերբակալել ասելով."Հա տղա է էլի, համ էլ ես իմ անձնականի հետ կապված չեմ խոսում":
Ն. Ադամյան
