Կալանավորը մահացել է «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում
Երեկ «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է «Նուբարաշեն« ՔԿՀ-ի կալանավոր Կարեն Սահակյանը:
Քրեակատարողական ծառայությունից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ կալանավորը «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից, սակայն հրաժարվեցին հայտնել, թե նա ինչ առողջական խնդիրներ է ունեցել:
Կարեն Սահակյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով:
Նշենք նաև, որ ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկության՝ կալանավորն ավելի վաղ ինքնավնասում է կատարել՝ վնասելով երակները, և բուժում ստանալու նպատակով նրան տեղափոխել են ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:
Իսկ այն պահին, երբ իր ամորձիների տակից իրեն թուք է ներարկել, նրան շտապ տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրա կյանքը փրկել չի հաջողվել:
