Կամո Արեյան. 2018 թվականին պետությունը Երեւանում 4 բնակելի շենք կհանձնի
Shabat.am-ը գրում է. 2018 թվականի պետությունը շահագործման կհանձնի 4 բազմահարկ բնակելի շենք, տեղեկացրել է Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը:
Շենքերը կլուծեն ներկայում վթարային տներում բնակվող շուրջ 450 ընտանիքի բնակարանի հարցը: «Ընդհանուր առմամբ, քանդման ենթակա են 9 շենքեր քաղաքի տարբեր վարչական շրջաններում. Շենգավիթ, Էրեբունի, Կենտրոն, Աջափնյակ»,- ասաց Արեյանը:
Ծրագրի ընդհանուր արժեքը 5.6 մլրդ դրամ է (13.6 մլն դոլար - խմբ.): Դրանից 2 մլրդ-ը տրամադրվել է 2014 թվականի պետբյուջեից, նույնքան էլ նախատեսվում է հատկացնել 2015 թվականին: Եվս 1.6 մլրդ դրամ կհատկացնեն Երեւանի քաղաքային իշխանությունները:
