«Կան մարդիկ, որոնց ձեռնտու չէ, որ ես խաղամ». Սարգիս Գրիգորյան
Արդեն մեկ տարուց ավել է՝ դերասան Սարգիս Գրիգորյանին որևէ սերիալում կամ նոր ֆիլմում չենք տեսնում: Վերջին սերիալը, որտեղ նա հանդես է եկել, եղել է «Անծանոթը»: Դերասանի երկրպագուներն անհանգստացած են և հետաքրքրված, թե որն է լռության պատճառը: Life.panorama.am-ին Սարգիսը տեղեկացրեց, որ վերջին շրջանում սերիալում կամ ֆիլմում նկարահանվելու առաջարկները շատ փոքր թիվ են կազմում. «Գուցե սպառվել եմ, կամ՝ որոշ դերասանների հետ համեմատած՝ վատ եմ խաղում, կամ էլ կոպեկներով բերում-խաղացնում են մարդկանց, ովքեր պարզապես ապրելու խնդիր ունեն»,-նշեց նա:
Դերասանը նկատում է, որ մինչև հիմա ոչ մի ռեժիսորի հուսախաբ չի արել. «Անկեղծ ասած, ես ինքս չգիտեմ՝ ինչու ինձ չեն հրավիրում որևէ ֆիլմում կամ սերիալում նկարահանվելու, ուղղակիորեն կամ անուղղակիորեն չեն ուզում, որ նման տեղերում հանդես գամ: Ես կարծում եմ, որ կան մարդիկ, որոնց ձեռնտու չէ, որ ես խաղամ: Միշտ էլ այդպես է. միջակություններն ավելի արագ են առաջ գնում, նորմալ է, կդիմանանք»,-կարծիք հայտնեց Սարգիսը:
Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
