Կանադան Սիրիայից և Իրաքից 10 հազար փախստական կընդունի
Tert.am-ը գրում է.
Կանադան աշխատում է 10 հազար փախստականների գրանցման գործընթացն արագացնելու համար. տեղեկացնում է gazeta.ru-ն:
Կանադայի ներգաղթի հարցերով նախարար Քրիս Ալեքսանդերը նշել է, որ Կանադան ինքն է ընդունելու որոշումը իր տարածքում փախստականներ ընդունելու վերաբերյալ և չի սպասելու ՄԱԿ-ի պաշտոնական որոշմանը:
Բացի այդ, իշխանություններն աշխատում են արագացնել փախստականի կարգավիճակ ստացած սիրիացիների ու իրաքցիների դիմումների ուսումնասիրման ընթացքը:
Նախարարը հավելել է, որ այս պահին քայլեր են ձեռնարկվում՝ հարկադիր տեղահանվածներին աշխատանքով ապահովելու ուղղությամբ:
Բոլոր այդ քայլերը կերաշխավորեն հազարավոր սիրիացի ու իրաքցի փախստականների մուտքը Կանադա՝ մինչև 2015 թվականի վերջը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կանադան Մերձավոր Արևելքում փախստականների ճամբար հիմնելու ՄԱԿ-ի արտակարգ ծրագրին 75,4 մլն դոլար է տրամադրել:
