Կանադայում անհայտ անձինք մզկիթ են հրդեհել
Կանադայի Պետերբորո քաղաքում անհայտ անձինք հրդեհել են մզկիթը: Միջադեպը տեղի է ունեցել երեխայի ծննդյան առթիվ տոնական միջոցառումներից կես ժամ անց, գրում է newsru.com-ը` հղում անելով տեղի ոստիկանությանը:
Մուսուլմանական միության ղեկավար Կենզա Աբդելայի խոսքով` հրդեհման հետևանքով տուժածներ չկան, սակայն մզկիթն այնքան է վնասվել, որ այլևս հնարավոր չի լինի օգտագործել այն:
«Աղոթավայրերին վնաս հասցնելը` խղճուկ քայլ է»,- նշել է Աբդելան` հավելելով, որ մզկիթի անվանումը արաբերենից թարգմանաբար նշանակում է «խաղաղության վայր»:
