Կանադայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան է բացվել
Կանադայի հայ համայնքը կիրակի օրը հավաքվել է Քվեբեք նահանգում, որտեղ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը։ Asbarez.com կայքն ընդգծում է, որ սա առաջին նմանատիպ հուշարձանն է Կանադայի տարածքում։ Քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հեղինակած հուշարձանը կոչվում է «Խաչելություն, համբարձում, վերածնունդ» և վերջինի խոսքով՝ խորհրդանշում է հույս։ Հուշարձանի բացմանը ներկա են եղել հայ համայնքի առաջնորդները, Հայկական հարցով զբաղվող հասարակական գործիչներ, ինչպես նաև Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ով Թուրքիայի կառավարությանն ու միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը։