Կանայք սկսելու են «տռայնոյ դուխի» ու վարունգի օդեկոլո՞ն օգտագործել (տեսանյութ)
ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հիշեց Պրահայում Սերժ Սարգսյանի հանդիպումները, երբ նրան հարցրին՝ ինչո՞ւ դեպի ԵՏՄ անդամակցություն գնալիս նա համայն հայերի կարծիքը չհարցրեց, որին ի պատասխան Սերժ Սարգսյանն ասել էր՝ ինչպե՞ս կարող էի մեկ գիշերում պատասխանել: «Ես կուզենայի իմանալ՝ այդ ի՞նչ գիշեր է, ի՞նչ է տեղի ունեցել այդ մեկ գիշերում»,- իր հարցը նա ուղղեց Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանին:
