Կանցլերը չպետք է թուլություն ցուցաբերի. գերմանացի լրագրողը քննադատել է Մերկելին
Գերմանացի հաղորդավար Յան Բեմերմանը, որին մեղադրում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար, առաջին անգամ մեկնաբանել է միջադեպը։
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ Die Zeit-ի հղումով, նա խիստ քննատության է ենթարկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին։
«Կանցլերը չպետք է թուլություն ցուցաբերի, երբ խոսքը ազատ արտահայտվելու իրավունքին է առնչվում։ Սակայն դրա փոխարեն նա ինձ մսի ֆիլե դարձրեց և մատուցեց նյարդային հիվանդ բռնապետին»,-ասել է նա։
