Կանեմ ամեն ինչ, որ ԱԺ փոքրամասնությունն արդյունավետ իրականացնի իր լիազորությունները. Արփինե Հովհաննիսյան
Կանեմ ամեն ինչ, որ խորհրդարանական փոքրամասնությունը կարողանա իր որոշումների արդյունավետության վրա կասկածներ չունենալ: ԱԺ ամբիոնից այս մասին հայտարարեց խորհրդարանի փոխնախագահի թեկնածու Արփինե Հովհաննիսյանը՝ պատասխանելով «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյլանյանի հարցին:
Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ չի հիշում մի դեպք, երբ քաղաքական մեծամասնությունը ԱԺ-ոըմ քվեարկի ընդդիմության ներկայացրած օրենքի նախաձեռնության օգտին, բայց նշեց, որ եղել է հակառակը:
Ապա Արտակ Զեյլանյանը հարցրեց. «Հրաշալի է, որ մատնանշում եք այդպիսի նախագծեր, որ փոքրամասնության կողմից ներկայացված նախագիծը առանց նախապես համաձայնեցնելու համաձայնել է: Դուք պատրա՞ստ եք ավելացնելու քաղաքական փոքրամասնության քվոտան»:
Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ ինքը պատրաստ է Սահմանադրության, ԱԺ կանոնակարգ օրենքի շրջանակներում իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում անել ամեն ինչ, որ խորհդարանական փոքրամասնությունը արդյունավետ իրականացի իր լիազորությունները, իսկ խորհրդանական մեծամասնությունը կայացնի քաղաքական որոշումներ՝ պատասխանատվության առավել մեծ չափաբաժնով:
