Կաննի 67-րդ կինոփառատոնն ավարտվել է
Կաննի 67-րդ կինոփառատոնն ավարտվել է։ Հայտարարվել են հաղթողները, հանձնվել են մրցանակները, իսկ գլխավոր մրցանակն այս տարի ուղևորվել է Թուրքիա ռեժսիոր Նուրի Բիլգե Ջեյլանի հետ, գրում է buro247.ru-ն։
Փառատոնի ընթացքում լավագույն դերասան է ճանաչվել Տիմոտի Սփոլը, լավագույն դերասանուհի՝ Ջուլիանա Մուրը։ Երիտասարտ իտալուհի Ալիչե Ռոռվակերը արժանացել է Գրան-պրիի «Հրաշքներ» ֆիլմի համար, որտեղ նկարահանվել է Մոնիկա Բելուչիի հետ։
Լավագույն ռեժիսոր է ճանաչվել Բենետ Միլերը։ Այս տարի ժյուրին միաժամանակ 2 ֆիլմ է առանձնացրել՝ 25-ամյա Քսավյե Դոլանի «Մայրիկ» և Ժան Լյուկ Գոդարի «Adieu au langage» ֆիլմերը։