Կանխվել է Դավթաշենի կամրջից ինքնասպանություն կատարելու փորձը
Հունվարի 7-ին, առավոտյան ժամը 03:58-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երեւանի Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ՏԿԱԻ նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները կանխել են 1992 թվականին ծնված Մ.Ս.-ի ինքնասպանության փորձը: Նա տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավթաշենի բաժանմունք:
