Կապանում անչափահաս աղջիկն ամիսներ շարունակ հանձնվել է պարսիկ վարորդներին՝ սեռական շահագործման
1in.am-ը գրում է.Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Արամայիս Հ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
Այս գործը մի անգամ արդեն քննվել է վերաքննիչ դատարանում: Իսկ դրանից առաջ Անժելա Ս.-ի, Սիրուն Ք.-ի և Արամայիս Հ.-ի գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ:
Ըստ դատական ակտի՝ վանաձորցիներ, 42-ամյա Անժելան և 48-ամյա Սիրունը, ինչպես նաև 53-ամյա կապանցի Արամայիսը հանցավոր գործունեություն են ծավալել Կապանում:
2012 թվականի ընթացքում Անժելան շահագործման նպատակով խաբեությամբ հավաքագրել, Կապան է տեղափոխել և Կապանի Գործարանային թաղամասում գտնվող ավտոկայանատեղիում պոռնկության շահագործման մեջ է դրել… աղջիկ երեխայի:
Անչափահաս աղջկան առաջարկել են ավտոկայանատեղիում հանգրվանող պարսիկ վարորդներին:
Անժելան ու Սիրունը, ըստ մեղադրանքի, տիրացել են երեխայի մատուցած սեռական ծառայությունների դիմաց պարսիկների վճարած գումարներին:
Բացի այդ, Անժելան, գույքային օգուտ ստանալով, նպաստել է երկու և ավելի անձանց՝ Սիրունի և Հ.-ի կողմից պոռնկությամբ զբաղվելուն:
Անժելան ապօրինի պահել և օգտագործել է Հ.-ի անձնական կյանքի տեղեկությունները, կատարել է սուտ մատնություն՝ Հ.-ին մեղադրելով առանձնապես ծանր հանցագործության կատարման համար:
մանրամասները` սկզբնաղբյուրում
