«ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱ» ԲԱՌԸ ՈՉ ՄԻ ԱՂԵՐՍ ՉՈՒՆԻ ՀԱՅ ՄԱՐԴՈՒ ՀԵՏ
«ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱ» ԲԱՌԸ ՈՉ ՄԻ ԱՂԵՐՍ ՉՈՒՆԻ ՀԱՅ ՄԱՐԴՈՒ ՀԵՏ
Կապիտուլյացիայի ստորագրությունը թեւաթափ արեց հայ ժողովրդին: Ինչպե՞ս եք վերաբերվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախի կապիտուլյացիայի համաձայնագրի ստորագրմանը:
ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ. ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան
– Անընդունելի եւ դատապարտելի: Ընդհանրապես «կապիտուլյացիա» բառը ոչ մի աղերս չունի հայ մարդու, հայոց պետականության, Հայոց բանակի եւ հայ հերոս զինվորի հետ: Արցախն անպարտելի է եղել 30 տարի, եւ այս համաձայնագիրը մեծագույն դավադրության, դավաճանության փաստ է: Համոզված եմ, որ այս դավադրության բոլոր անձինք պատասխան են տալու հայ ազգի եւ Աստծո առջեւ:
ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՐՏԻՍՏ
ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ
