«Կառավարության շենքը պաժառ եմ տալու»
«Կառավարության շենքը պաժառ եմ տալու». ահա այսպիսի կոչով Կառավարության շենքի մոտ այսօր բողոքի ակցիա էր անում 57-ամյա Սասուն Վաղոյանը: Քաղաքացին «ՎՏԲ-Հայաստան» բանկից պահանջում է իր ավանդները:
«Նոր տարի է, պետք է ես առևտուր անեմ, թող բանկը գումարներս տա, որ գնամ առևտուր անեմ, դուրս արի՛ վարչապետ, դեմ առ դեմ, Ձեզ եմ ներկայացնում այն փաստաթղթերը, որ այդ բանկում գումար ունեմ և ինձ բանկը այդ գումարները չի վերադարձնում, ապացուցի, որ սա սխալ է,դուք սրիկաներ ե'ք, գող, ավազակնե'ր»,-վրդովված ասած քաղաքացին: Նա հույս ունի, որ մյուս տարի կառավարության ներկայացուցիչներից որևիցե մեկը կընդունի և կընդառաջի, որ իր խնդիրը լուծվի:
