Կառավարությունն ամեն ինչ արել ու անում է, որ «Նաիրիտը» վերագործարկվի. Երվանդ Զախ
ՀՀ Ազգային ժողովում այսօր ներկայացվում են «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետագա շահագործման, տեխնիկական և ֆինանսական կենսունակության ուսումնասիրությունների վերաբերյալ արդյունքները: Ուսումնասիրություններն իրականացրել են «Ջեյքոբս Քընսալթենսի» ընկերության փորձագետները, ամփոփվել են Համաշխարհային բանկի կողմից:
Արդյունքների ներկայացման ժամանակ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարեց, որ «Նաիրիտ»-ը կամ պետք է վերագործարկվի` վստահելի ներդրողների միջոցով, կամ լուծարվի, ինչը կապված կլինի լուրջ բնապահպանական խնդիրների ու ծախսերի հետ:
«Կառավարությանը բոլորովին ձեռնտու չէ ընկերության սնանկացումը, քանի որ դա բերելու է լուրջ ֆինանսական ծախսերի ու անվտանգության հետ կապված խնդիրների: Կառավարությունը կողմ է և ամեն ինչ արել ու անում է, որ գործարանը վերագործարկվի»,- ասաց նախարարը:
Նախարարը հայտնեց, որ մինչ ուսումնասիրությունները կավարտվեն, կառավարությունն անցած ուրբաթ օրվանից սկսել է վճարել աշխատավարձի պարտքը:
